«Չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան եւ տավուշյան այս տարվա իրադարձությունները: Անշուշտ, Տավուշում մեր ԶՈՒ-ն իրեն լավագույնս դրսեւորեց եւ չափազանց կարեւորագույն խնդիր կատարեց, բայց նույնը պետք էր անել նաեւ 2018թ.-ի մայիս-հունիսին՝ Նախիջեւանի ուղղությամբ: Դա անհրաժեշտություն էր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով. «Տարբերությունը շատ մեծ է: Մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ եւ մեկ ուրիշ բան է մարտական բախումներ: Բայց շատ ուրախ եմ, որ մեր զինված ուժերը հերթական անգամ իրենց դրսեւորեցին լավագույնս: Գոնե հիմա որեւէ մեկը չի կարող ասել, որ մեր բանակը մարտունակ չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ