Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եկել եմ այստեղ, որ տեսնեմ այդ 30 միլիոնը ո՞նց է շպրտում իմ երեսին». Մարգարիտա Խաչատրյան

Օգոստոս 19,2020 19:25

«Մենք երբեւիցե չենք ասել ու չենք սակարկել, որ մեզ տվեք 30 միլիոն դրամ գումար, ասել ենք՝ կիրառեն նույն չափորոշիչը, այն չափորոշիչը, որը կիրառեն Երեւանի քաղաքապետարանի մոտ մահացածների նկատմամբ, մենք ասել ենք նույնը կիրառեք սահմանը պահող, սահմանում զոհված զինծառայողների ընտանիքներին 1992 թ.-ից մինչեւ 2000 թ.-ը զոհվածի ընտանիքներին: Դա դարձավ քարկոծման աղբյուր, մեր ընտանիքների համար, երկրորդ դատական նիստն է»,-այսօր նախքան դատական նիստի մեկնարկն ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունու նստավայրում շարունակվեց «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների հայցի քննությունը՝ ընդդեմ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով, Սարգիս Քլոյանը հայտարարել է, որ Սաթիկ Խլղաթյանին դատի չի տվել, բայց գալու է 30 միլիոն շպրտի տիկին Մարգարիտայի երեսին. «Ես եկել եմ այստեղ, որ տեսնեմ այդ 30 միլիոնը ո՞նց է շպրտում իմ երեսին, ես խոսք եմ տալիս, որ եթե այդ 30 միլիոնը շպրտի իմ երեսին ես բաժանելու եմ մեր պայմանագրային զինծառայողների ընտանիքներին»:

Ըստ նրա, եթե ԱԺ պատգամավորներին եւ նրանց ընտանիքներին ամսական 1 միլիոն 800 հազար պարգեւավճար է հասնում, ինչո՞ւ զոհվածների ընտանիքներին, ազատամարտիկներին եւ սոցիալապես անապահով խավին չի հասնում:

Մարգարիտա Խաչատրյանի շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ այսօր հերթական աշխատանքային նիստն էր, որտեղ որոշվեց, թե այդ միջնորդության շրջանակում ով որ փաստական հանգամանքը պետք է ապացուցի. «Հստակություն մտցնելու անհրաժեշտություն կա, քանի որ վստահորդներիս հետ այս հարցի վերաբերյալ միանշանակ չէր մեր դիրքորոշումը Մարգարիտա Խաչատրյանը եւ Սաթիկ Խլղաթյանը անհրաժեշտ էին համարում դատական նիստը սովորական ընթացակարգով շարունակել եւ հիմնավորել, որ իրականում «Մարտի 1»-ին տեղի է ունեցել թալան եւ կառավարության փոխհատուցումը թալանի փոխհատուցումն էր, ու իմ դիրքորոշումն այս առթիվ համընկնում է»:

Նրա խոսքով. «Քանի որ ՀՀ-ում ունենք չվերացված դատական ակտ, որ «Մարտի 1»-ին տեղի է ունեցել թալան եւ դրա հրապարակային վերարտադրությունը, որ 2008 մարտի 1-2-ը ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը եւ այլոք կազմակերպել եւ իրականացրել են զանգվածային անկարգություններ, այս թեմայի վերարտադրությունը չի կարող համարվել զրպարտանք եւ վիրավորանք»:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ բուն հարցը կա´մ սեպտեմբերի 7-ին կլուծվի, կա´մ դատարանը կմերժի միջնորդությունը եւ կշարունակի սովորական ընթացակարգով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31