«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չեմ անդրադառնա ժամանակավրեպ ասուլիսին Սարգսյանի կողմից կատարված մի շարք պնդումներին, քանի որ կլինի համապարփակ, ամբողջական ու օբյեկտիվ զեկույց, այդուհանդերձ, վկայակոչելով հրապարակային՝ բոլորի համար հասանելի տեղեկություններ, մատնանշեմ մեկ “անճշտություն”, որը հնչեցրեց Սարգսյանը: Այսպես, Սարգսյանը հայտարարեց.
«Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»:
Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռևս 2016 թվականի ապրիլին կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայկական կողմը Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման հետախուզական տվյալների է տիրապետել։
Կարդացեք նաև
Ըստ նրա, հրամանատարական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին։ Նա ասել է. «Մենք ունեցել ենք մեր հետախուզության համապատասխան տեղեկությունը, որը կանոնավոր կերպով տեղեկություն է հավաքել հակառակորդի կազմի, նրա տեղափոխության, հնարավոր գործողությունների մասին։ Հենց դա է օգնել հայկական ուժերին դիմակայել հակառակորդին ճակատի ողջ գծով և հաջողությունների հասնել»։
և սա ասուլիսի մեկ նախադասության մասին միայն։
Մնացած բոլոր հարցերի պատասխանները կլինեն զեկույցում։
Այսպես էլ «աշխատել» են տասնյակ տարի»։