ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու և լսումներ կազմակերպելու պահանջով։
Կապվեցինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ՝ հարցնելով, թե ինչ կարծիք ունի Լարիսա Մինասյանի արձագանքի վերաբերյալ՝ «անտարբեր եմ»,-ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե ինքը վիրավորե՞լ է Ջորջ Սորոսին, ինչպես Մինասյանն է պնդում, թե քննադատական խոսք է հնչեցրել, Սիմոնյանը պատասխանեց՝ «Եթե Ջորջ Սորոսը դրա մեջ վիրավորանք է տեսում, թող դիմի դատարան»։
Սիմոնյանին հարցրինք նաև, թե էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջի վերաբերյալ ի՞նչ կարող է ասել, նման հարց կա՞ ԱԺ օրակարգում․ «Նման հարցի քննարկման վերաբերյալ ես տեղեկություն չունեմ, էլ չեմ ասում, որ իրենց գրած նամակի հիման վրա՝ ես ամսի 20-ին եմ այդ հարցազրույցը տալու «Հրապարակ» օրաթերթին, այնպես որ սպասենք ամսի 20-ին»,- ասաց Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: