ՀՀ երրորդ նախագահը և նրա գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացան բժշկական դիմակներով, սակայն երկուսն էլ, ասուլիսը սկսելուց առաջ, հանեցին դիմակները: Արդեն ասուլիսի ավարտին նրանք հեռացան դիմակներով:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է, որ նրանք, դիմակ չկրելով, կանոն են խախտել:
Թեև, Սերժ Սարգսյանի ասուլիսի վայր ընտրվել է ռեստորանային համալիրի բացօթյա տարածքը, այնուամենայնիվ, ըստ պարետի որոշման՝ հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում տվյալ պահանջը չի գործում, իսկ «Հարսնաքարը» նշված վայրերից ոչ մեկի մեջ չի մտնում:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել է. «Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այսօր դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանվելիք քաղաքացիների վիճակագրությունը լրացնելու խնդրին, ապա այս կապակցությամբ նշեմ, որ թեև չի կատարվել որևէ «օրենքի» խախտում, սակայն ինքս պատրաստակամ եմ 10,000 դրամով համալրել տուգանքի ֆոնդը»: