Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հորաքո՞ւյրը, թե՞ պապն է դաժան ծեծի ենթարկել 4 եւ 6-ամյա երեխաներին

Օգոստոս 19,2020 17:00

Նախնական տեղեկություններով՝ երեկ երեկոյան պապի կողմից դաժան ծեծի ենթարկված 4 եւ 6 ամյա երեխաները Տավուշի մարզի Խաշթառակ համայնքից են: Թեեւ լուրեր են տարածվել, որ պապն է ծեծի ենթարկել, գյուղում կասկածում են երեխաների հորաքրոջը, որն, ըստ գյուղապետի, ամուսնալուծված է, բազմազավակ մայր ու մտավոր խնդիրներ ունի:

Գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաների մայրը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այս պահին բուժում է ստանում բուժհաստատությունում, երեխաների հայրը՝ մտավոր խնդիրներ ունի: Ըստ Անդրանիկ Վիրաբյանի՝ երեխաների հիմնական խնամքը պապի ու տատի վրա է, որոնք առողջ են. «Պապն այնքան խեղճ մարդ է, ինքը չէր կարող ծեծել: Առավոտյան երեխաների տատիկն է զանգել, խնդրել՝ մի բան անեք, որ ամուսնուն բաց թողնեն ոստիկանությունից, ինքը, իրոք, չէր կարող ծեծել երեխաներին, հետը խոսեք, կհասկանաք»:

Գյուղապետի խոսքով, ինքը հստակ չի կարող ասել, բայց չի բացառվում, որ հորաքույրը ծեծած լինի, պապին իր վրա վերցրած լինի: Դեպքի մանրամասներին գյուղապետը չի տիրապետում:

Նա վերջում հավելեց, որ ծեծված երեխաներին մի անգամ համայնքապետարանի միջամտությամբ տարել էին մանկատուն, բայց հորաքույրը գնացել, հետ էր բերել, երեւի, որ խնամքի նպաստից չկտրվի:

Երեխաներից մեկն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է, ըստ գյուղապետի՝ վնասվածքը գլխի շրջանում է, պետք է վիրահատվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31