«Դրանք կեղծ լուրեր են: Ես երբեւէ որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն, որը կարող է վտանգել հայրենիքը, չեմ կարող ձեռք բերել: Ուղղակի ամոթ է: Իրոք ամոթ է նման լուրեր տարածողներին, որոնք ելնելով քաղաքական նպատակներից կամ իմ հանդեպ հակակրանք ունենալով՝ շահարկում են նման թեմաներ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ապրիլյան ռազմական գործողություններից առաջ ինքը Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին՝ ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է, նման լուրերը լայն տարածում չունեն: Չի եղել նման բան եւ չի կարող լինել»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ