Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինսկում ևս մեկ ցուցարար է զոհվել գլխի հատվածում հրազենային վնասվածքից

Օգոստոս 19,2020 16:43

Մինսկում՝ հիվանդանոցում, մահացել է 43-ամյա Գենադի Շուտովը, որը հրազենային վնասվածք էր ստացել գլխի հատվածում բողոքի ցույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է tut.by -ը բելառուսական լրատվամիջոցները հաղորդել էին ցույցերին մասնակցած երեք մարդու մահվան մասին:

Շուտովի ընտանիքը նրան փնտրել է երկու օր: Ականատես վկաները հարազատներին հայտնել են, որ Շուտովի վրա կրակել են, ըստ ամենայնի շենքի տանիքից, երբ նա ուղղակի քայլել է: Ընտանիքը պարզել է, որ նրան նախ տեղափոխել են Բրեստի տարածաշրջանային հիվանդանոց, այնուհետև ուղղաթիռով հասցրել են Մինսկ: Նա մահացել է օգոստոսի 19-ի առավոտյան:

Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել էր, որ օգոստոսի 11-ի երեկոյան, ոստիկանությունը Բրեստում կրակ է բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 1 մարդ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31