Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավական ինչ հիմքով է պահանջվում հավաքագրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ դպրոցների մանկավարժների վերաբերյալ. Անի Սամսոնյան

Օգոստոս 19,2020 15:56

Առկա է տեղեկատվություն, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանը իջեցվել է հանձնարարություն, հավաքագրելու տեղեկություններ 70-ից ցածր տարիքային խմբում գտնվող մանկավարժների վերաբերյալ, որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին՝

1.Քրոնիկ երկարաժամկետ շնչառական հիվանդություններ ունեցողներ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ

2.Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցողներ, սրտի անբավարարվածություն

3.Երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներ

4.Լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, հեպատիտ

5.Քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ ունեցողներ, Պարկինսոնի հիվանդություն, բազմակի սկլերոզ, ուղեղային կաթված

6. Շաքարային դիաբետիկներ։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք կոնվենցիաներով

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ﬕջազգային դաշնագիր, Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիա (ԽԴԿ), «Առողջության իրավունքի մասին» խարտիա, «Պացիենտների իրավունքների մասին» հռչակագիր (վերանայված), 2005 թ.) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով պաշտպանվում է անձի իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովումը։

Հանրակրթական դպրոցներից մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք, որը կարող է տրամադրվել միայն դատարանի որոշմամբ և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից գրավոր պահանջել եմ պարզաբանել հետևյալ հարցերը․

1.Իրավական ինչ հիմքով է պահանջվում հավաքագրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ դպրոցների մանկավարժների վերաբերյալ։

2.Իրավական ինչպիսի ակտի համաձայն է պահանջվել տեղեկատվությունը։

3. Ինչ նպատակ է հետապնդում տեղեկատվության հավաքագրումը։

4. Ովքեր են պատասխանատու բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության համար։

Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    6. Շաքարային դիաբետիկներ, -ո՞ր լեզվից է փոխառնված այս բառը։ Հեղինակը ի նկատի ունի Շաքարային դիաբետ ունեցող հիվանդների՞ն։ Այդ դեպքում “․․․իկները” ավելորդ են։ Սխալ բառ է, աչքիս զարնեց։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31