Միլիգան և Մայլո արջերը Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) են տեղափոխվել 2020թ․-ի մայիս ամսին «Աշտարակի ձոր» ռեստորանից և ստացել են իրենց նոր անունները, նոր առօրյան և նոր կյանքը։
Կենտրոնի մասնագետներն արջերի փրկության ծրագրի շրջանակներում փրկված բոլոր արջերի նկատմամբ ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք․ ուսումնասիրելով յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը և ֆիզիկական տվյալները, մեր մասնագետներն ընտրում են հատուկ սննդակարգ, կիրառում են զբաղվածության տարատեսակ միջոցներ և ապահովում են բարձր տրամադրություն։
Անազատության մեջ ապրած արջերի համար ճիշտ սննդակարգի և զբաղվածության տարբեր միջոցների կիրառումն անչափ կարևոր է։ Դրանով կենդանիները հնարավորություն են ստանում որոշակիորեն վերականգնելու տեսակին յուրահատուկ բնազդները, ինչի արդյունքում լինում են ֆիզիկապես և հոգեպես ավելի առողջ։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկվել է ավելի քան 30 արջ, սակայն ՀՀ տարածքում տարբեր վայրերում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։
Կարդացեք նաև
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)