Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաստեր ունենք, որ թուրք եւ իսրայելցի մասնագետներն ապրիլյանի ժամանակ Ադրբեջանում էին». Սերժ Սարգսյան

Օգոստոս 19,2020 15:15

«Միակ երկիրը Թուրքիան էր, որը չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողություններ սկսելը, այսինքն՝ Թուրքիան մինչեւ այդ պահն անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ է Ադրբեջանին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ապրիլյան ռազմական գործողություններում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը՝ ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Չեմ բացառում, որ իրենց գործողությունները մինչեւ այդտեղ հստակ համաձայնեցվում էին, բայց դժվարանում եմ ասել՝ թուրք զինվորականները մասնակցե՞լ են ապրիլյանի օպերացիայի նախապատրաստմանը: Բայց որ ռազմական գործողությունների օրերին եւ նախորդ օրերին Ադրբեջանում ոչ միայն Թուրքիայից կային մասնագետներ եւ հրահանգիչներ, միանշանակ է: Հաստատված փաստեր ունենք, որ թուրք եւ իսրայելցի մասնագետներն այդ ժամանակահատվածում Ադրբեջանում էին»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31