«Զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ: Նա խոստովանել է, որ դա վրիպում էր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ապրիլյան ռազմական գործողություններից հետո արած այն հայտարարությանը, որ տանկերը որակյալ դիզվառելիք չեն ունեցել, ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Որովհետեւ, երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ գուցե նման խնդիր եղել է, հետո ստուգմամբ պարզվել է, որ նման խնդիր չի եղել: Կարծում եմ՝ վրիպում էր, թյուրիմացություն»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ