Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սխալ թիվ է». Սերժ Սարգսյանը՝ ապրիլյանում 20 դիրք կորցնելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

Օգոստոս 19,2020 14:45

«Սխալ թիվ է հնչել, ես կարծիք ունեմ, որ սխալը պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովը գուցե իր ամբողջական աշխատանքը չի ավարտել: Վստահեցնում եմ, որ երբ լինի հանձնաժողովի զեկույցը, հնչեն թվեր, ես հատ առ հատ կանդրադառնամ այդ թվերին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե ապրիլյանում հայկական կողմը քսան դիրք է կորցրել՝ ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի դիտարկումներին, որ հայկական կողմի ունեցածը համահունչ էր Ադրբեջանի սպառազինությանը, Սերժ Սարգսյանը նշեց. «Ոչ միայն ապրիլյան պատերազմի ժամանակ, այլեւ հիմա, ոչ միայն մենք, այլեւ բոլոր զինված ուժերն ունենում են լավագույն սպառազինության կարիք: Բայց մենք ապրիլին օգտագործել ենք այնքան զինամթերք, որքան կարիք եղել է: Ունեցել ենք ժամանակակից որոշ սպառազինությունների խնդիր, բայց դա խոչընդոտ չի եղել մեր հաղթական գործողությունների համար»:

Սերժ Սարգսյանը շեշտեց. «Դեռեւս 2008թ.-ին ռուս-վրացական պատերազմի օրերին մենք բարեկամ Իրանից հսկայական քանակի բենզին, դիզվառելիք եւ հաց ենք ներկրել, որոնք ոչ միայն մինչեւ ապրիլյան պատերազմը, այլեւ մինչեւ իմ հրաժարականի օրը եղել են պետական ռեզերվներ: Բացի այդ, ՊՆ-ն միշտ կուտակել եւ ապրիլյանից առաջ ունեցել է բավարար պաշար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31