Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում

Օգոստոս 19,2020 14:41

Ermenihaber.am. Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում։ Այս անկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ մարդիկ մտածում են՝ այն կապված է համաճարակի կամ աղտոտվածության հետ։

Թուրք գիտնականներից պրոֆեսոր Լոքման Ասլանը նշել է, որ ճայերի անկումը նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ սատկած կենդանիներին չհավաքելն ու մաքրման աշխատանքներ չկատարելը, որն էլ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ, և նրանք այդ ամենը կապում են համաճարակային իրավիճակի ու այլ պատճառների հետ։

Վանա լճի տարածքում շուրջ 223 թռչնատեսակ կա, իսկ ամբողջ Թուրքիայում 475։ Այսինքն՝ երկրի թռչնատեսակների կեսը Վանա լճի տարածքում է։ Այդ թռչնատեսակներից է նաև Վանի ճայը, որը ապրում է միայն Վանա լճի տարածքում։

Պրոֆեսոր Լոքման Ասլանը ճայերի անկումը բացատրել է տառեխ ձկան ձվադրման սեզոնի հետ կապված ճայերի համար որպես կեր նրանց անհասանելի դառնալու հանգամանքով։

Ըստ թուրք գիտնականի՝ ճայերը սովի են մատնվում, որից սթրես է առաջանում նրանց մոտ և գրանցվում է ճայերի զանգվածային անկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31