Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Գեղամասար համայնքին հորդորում է չխաղարկել բնապահպանական թեմաները անձնական կամ այլ նպատակներով

Օգոստոս 19,2020 14:20

Օգոստոսի 18-ին Գեղամասար համայնքի բնակիչների ակցիայի կապակցությամբ, որը անցկացվեց Սոթքի հանքի շահագործման հետ կապված, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարում է, որ համայնքի բնակիչների կողմից ընկերության դեմ առաջադրվող բնապահպանական մեղադրանքները անհիմն են, և որ Սոթքի հանքի շրջակայքում շրջակա միջավայրի վիճակը մշտապես վերահսկվում է մասնագիտացված հաստատությունների կողմից, գտնվելով իրավասու պետական ​​ և տեսչական մարմինների վերահսկողության ներքո։ Սոթքի հանքը շահագործվում է անվտանգության չափանիշներին և բնապահպանական նորմերին համապատասխան։

Ընկերությունը համայնքին հորդորում է չխաղարկել բնապահպանական թեմաները անձնական կամ այլ նպատակներով:

Իրական իրավիճակը պարզաբանելու համար ընկերությունը մտադիր է հանրությանը ներկայացնել հետևյալ փաստարկներն ու փաստերը:

1.Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ազդակիր համայնքներում /Գեղարքունիքի և Արարատի մարզերում /, ՀՀ օրենսդրության շրջանակում, ամենամսյա կարգով պատվիրում է օդի, ջրի և հողի մշտադիտարկումներ /մոնիտորինգներ/, որոնք իրականացվում են համապատասխան հավատարմագրված ընկերությունների կողմից։ Ամենամսյա մշտադիտարկումների բոլոր արդյունքները ուշադրության կենտրոնում են և հրապարակվում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։

Անհրաժեշտ է նշել նաև, որ 2019թ-ին Գեղամասար համայնքի Սոթք գյուղի բնակիչների պահանջով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը՝ Սոթք գյուղի խմելու ջրի որակի ստուգման պայմանագիր է կնքել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Ավելին, ընթացիկ տարվանից Ընկերությունը նախաձեռնում է լայնամասշտաբ մշտադիտարկումների իրականացում ազդակիր համայնքներում, որի ընթացքում մշտադիտարկման կետերը կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ ի դեմս տեղի բնակչության ներկայացուցիչների

2. Ընկերությունը նաև հայտարարում է, որ 2018-2019 թվականներից սկսած համագործակցում է արտոնագրված բժշկական հաստատությունների հետ՝ ազդակիր համայնքների բնակիչների համար անվճար բժշկական հետազոտություններ կատարելու համար։ Անցկացված հետազոտությունների արդյունքներով, բժշկական հաստատությունները ներկայացրել են եզրակացություններ այն մասին, որ հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ։

3. Ընկերությունը անհրաժեշտ է համարում նշել, որ կատարում է պետության հանդեպ ստանձնած բոլոր ներդրումային, հարկային և սոցիալական պարտավորությունները։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը չորրորդ հարկատուն է, իսկ Գեղամասար համայնքի տեղական բյուջե հարկերի տեսքով տարեկան վճարումները կազմում են մոտ 80 միլիոն դրամ:

Բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներից,ընկերությունը չորս ազդակիր համայնքներում պարբերաբար իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բարեգործական ծրագրեր, որոնք բազմիցս լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31