«Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց՝ առաջին պատճառն այն է, որ արցախյան հակամարտության բանակցային գործընթացը փակուղում է, եւ դա մոտեցնում է պատերազմի վտանգը:
«Իմ կանխատեսումների մեջ են մտնում որպես այդ փակուղու վատ հետեւանքներից նաեւ տավուշյան իրադարձությունները: Դրանցում հաջողություն ունեցանք, բայց դա եւս վտանգ է, նման գործողությունները չեն նպաստում երկարատեւ խաղաղությանը»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ