Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ղեկավարն ընդգծել է ՊՎԾ գործունեության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, այն ավելի հրապարակային, թափանցիկ և հաշվետու դարձնելու հարցում

Օգոստոս 19,2020 14:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները:

Այսօր ներկայացվել է Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Նա նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են ՀՀ կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» հատվածի գերակայությունները և այդ պայքարում կառավարության որդեգրած քաղաքականությունը: Վերահսկողական գործընթացներն իրականացվել են կոռուպցիան ծնող պատճառների վերհանման և դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացման սկզբունքով։

Մասնավորապես, կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրի միջոցառումների շրջանակում ՊՎԾ-ն մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվել է ՊՎԾ ղեկավարը: 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին 4 ամսում կատարվել են ավելի քան 30 ուսումնասիրություն և 90 մշտադիտարկում, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ և այլն։ Արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են ՀՀ պետական բյուջեի որոշակի տնտեսումներ: Մշակվել և համապատասխան մարմիններին են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների և տարբեր ոլորտների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին առաջարկություններ: ՀՀ կառավարության՝ պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրման առաջնահերթության շրջանակում իրականացվել են www.gnumner.am պաշտոնական կայքում հրապարակված գնման ընթացակարգերի հրավերների մշտադիտարկումներ, տարբեր կազմակերպությունների ներկայացվել են դրանք «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու առաջարկներ։

Կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են նաև կառուցվածքային բարեփոխումներ, մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներ, մշակվել են ներքին կանոնակարգային փաստաթղթեր և այլն: Քաղաքացիների հետ շփման մատչելիության ապահովման նպատակով ՊՎԾ-ում գործարկվել է դիմումների առցանց ընդունման համակարգ: Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի մասին տեղեկատվություն:

Հաշվետվությունը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊՎԾ գործունեությանն առնչվող մի շարք հարցերի: Վարչապետը, մասնավորապես, իր դիտարկումներն է ներկայացրել հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կապակցությամբ, կարևորել այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների միջև փոխհամաձայնեցված աշխատանքը և ինստիտուցիոնալ գործառույթների կրկնության վերացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է ՊՎԾ գործունեության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, այն ավելի հրապարակային, թափանցիկ և հաշվետու դարձնելու հարցում և տվել մի շարք հանձնարարականներ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31