Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օր կար, որ Ստեփանակերտի վրա 350 արկ ու հրթիռ է ընկել: Ա՞յդ բանի համար ներողություն խնդրեինք Ադրբեջանից». Սերժ Սարգսյան

Օգոստոս 19,2020 13:42

Լրագրողներն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նրանից հետաքրքրվեցին՝ եթե ինքը լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, ինչպե՞ս կպատասխաներ BBC-ի հաղորդավարի այն հարցին, թե «պատրա՞ստ եք ներողություն խնդրել Ադրբեջանից՝ Հայաստանի ռազմական հանցագործությունների համար»:

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ներողություն խնդրենք, այն բանի համար, որ հետեւելով օրենքի տառին՝ փորձում էինք խաղաղ ճանապարհո՞վ իրականացնել ինքնորոշման իրավունքը: Իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեր վրա: Այն բանի համար, որ իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերո՞ւմ՝ հրետակոծելով խաղաղ բնակչությանը: 92թ.-ին օր է եղել, որ Ստեփանակերտի վրա մինչեւ երեք հարյուր հիսուն արկ ու հրթիռ է ընկել: Ա՞յդ բանի համար ներողություն խնդրեինք: Ես եւ մարտական ընկերներս ներողություն խնդրելու կոմպլեքս չունենք, բայց դրա համար հիմք է պետք, մենք ամաչելու ոչինչ չունենք: Կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե հավաքվեինք Երեւանում եւ սկսեինք Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգել: Ադրբեջանից ներողություն խնդրելու ոչ մի առիթ չունենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31