Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ ճակատագիր ունեցավ ապրիլյան ռազմական գործողություներից հետո իր հայտարարած՝ Արցախի հետ կնքվելիք ռազմավարական փոխօգնության մասին պայմանագիրը:
«Իհարկե, այդ համաձայնագիրը պատրաստ էր եւ գտնվում էր համապատասխան հաստատությունում: Դրա ստորագրումը նման է լինելու դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի, ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա կարիքը, համոզված եմ, լինելու է»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ