Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկ Փաշինյանին մերժող երաժիշտներին, մտավորականներին Արցախում թույլ տալո՞ւ եք ելույթներ ունենալ. Մարինե Սուքիասյան

Օգոստոս 19,2020 12:18

Արայիկ Հարությունյանն՝ ընդդեմ ազատ Արցախի՞

Արցախի նախագահի մամուլի խոսնակը երեկ թույլ է տվել հնարավոր ամենակոպիտ սխալներից մեկը։ Հիշեցնենք նրա ձևակերպումը, թե «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։

Հայաստանյան քաղաքական դաշտի տրամաբանական արձագանքը պետք է լինի՝ պահանջել մամուլի խոսնակի հրաժարականը և, իհարկե, Արցախի նախագահի տարանջատումն այդ ձևակերպումից։

Եթե սա չի արվում ՀՀ քաղաքական դաշտը պետք է հստակ համարժեք վերաբերմունք դրսևորի Արցախի նորընտիր նախագահի հանդեպ. շեշտենք՝անձնապես նախագահ Արայիկ Հարությունյանի հանդեպ, և ոչ թե Արցախի կամ նույնիսկ՝ ողջ արցախյան իշխանության։

Արցախի նախագահը պարտավոր է շատ արագ հասկանալ իր խոսնակի թույլ տված սխալի ողջ խորությունը։ Սա մեկ նախադասության սխալ չէ. սա մտածողության և հարաբերությունների սխալ է։ Երբևէ նման տրամադրություններ Արցախում չեն եղել. Արցախի նախագահների դռները միշտ բաց են եղել հայաստանյան բոլոր հիմնական քաղաքական ուժերի, հանրային դեմքերի առաջ, և դա եղել է բացառիկ ճիշտ դիրքորոշում։

Արցախի նախագահն այդ սենյակում նստած անձը չէ. Արցախի նախագահը շատ ավելի կարևոր հասկացություն է։ Դա միլիոնավոր մարդկանց հայերի և ոչ միայն պայքարի, ներդրումի, զրկանքների, կյանքերի և մահվան արդյունքում անկախություն ստացած և հիմա դրա համար կռվող պետության՝ այս պահին ժամանակավոր առաջին դեմքն է։ Բոլոր պաշտոնները ժամանակավոր են։

Արցախից նույնպես պետք է հնչեն դատապարտող ձայներ. նաև այդպես են կայանում պետությունները։

Կարելի է նաև հարցեր ուղղել Արցախի նախագահին՝ իսկ Նիկոլ Փաշինյանին չընդունող գործարարներից ներդրումներ ընդունելո՞ւ եք , թե՞ ոչ, իսկ Փաշինյանի վարած քաղաքականությունը չընդունող բանկիրներից վարկեր վերցնելո՞ւ եք, թե՞ ոչ։ Արցախի զարգացման առաջարկներ, մտահոգություններ լսելու՞ եք Փաշինյանի հետ չհատվող հայացքներ ունեցող գործիչներից։ Նվիրատվություններ ընդունելու՞ եք քաղաքական այլ հայացքներ ունեցող բարեգործներից։ Ձեզ բուժող բժիշկներից է՞լ եք ճշտելու Փաշինյանի ու նրա թիմի հետ ունեցած հարաբերությունները։ Իսկ Փաշինյանին մերժող երաժիշտներին, մտավորականներին Արցախում թույլ տալո՞ւ եք ելույթներ ունենալ …

Սրանք հարցեր են, որոնք, իհարկե, պետք է չհնչեին։ Հիմա էլ կա նման հնարավորություն։ Դրա համար պետք է լինի հստակ քաղաքական արձագանք Երևանից և հստակ քայլեր նախագահ Ա. Հարությունյանի կողմից։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31