Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Երևանում մեկնարկում է «Ուան Փլենիթ Գրուփ» համաշխարհային տեխնոլոգիաների և մեդիա ընկերությունը

Օգոստոս 19,2020 11:00

19 oգոստոսի, 2020թ., Հայաստան, ԵՐԵՎԱՆ: Կալիֆորնիայում հիմնադրված «Ուան Փլենիթ Գրուփ» տեխնոլոգիաների և մեդիա ընկերությունը ժամանակակից վերանորոգման աշխատանքներից հետո բացում է իր «Ուան Փլենիթ Ստուդիոս» մասնաճյուղի՝ նոր համաշխարհային գրասենյակի դռները, որն ապահովում է տեխնոլոգիական, արտադրանքի մշակման և նախագծման ծառայություններ «Երևան Պլազա» բիզնես կենտրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեում:

Առաջադիմական և նորարարական ընկերությունը ներկայումս հավաքագրել է թվով 36 հայ ինժեներների, գրողների, դիզայներների և մասնագետների, որոնցից 20-ը կանայք են: «Ուան Փլենիթ» ընկերությունը լիահույս է, որ մինչև 2020թ.ի ավարտը իր անձնակազմը կհամալրվի ևս 30 աշխատակցով:

«Մենք իսկապես ոգևորված ենք մեր ներկայությամբ Հայաստանում և նախատեսում ենք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն ընդլայնել մեր աշխատակիցների բազան,- ասաց «Ուան Փլենիթ» ընկերության գործադիր տնօրեն Փայամ Զամանին,- Հայաստանն աշխարհին ներկայանում է տեխնոլոգիական մեծ ներուժով, և այստեղ ապրում են արտառոց տաղանդաշատ մարդիկ: Մենք արժանացել ենք ջերմ ընդունելության և մինչ այսօր Երևանում ունեցել ենք բացառիկ փորձառություն:  Մենք, շնորհիվ մեր թիմին արդեն անդամագրված տաղանդավոր մարդկանց փայլուն մտքերի, կարողացել ենք շատ կարճ ժամանակահատվածում ավարտել բազմաթիվ տեխնիկական նախագծեր:»

«Ուան Փլենիթ» ընկերության նոր գրասենյակը տեղակայված է «Երևան Պլազա» բիզնես կենտրոնի երրորդ հարկում, որը հագեցած է եվրոպական չափորոշիչներին համապատասխանող առաջատար ինժեներական համակարգերով և տեխնոլոգիաներով՝ անձնակազմին ապահովելով համաշխարհային կարգի լավագույն աշխատանքային միջավայրով: «Ուան Փլենիթ» ընկերության գրասենյակը գտնվում է Իտալիայի դեսպանատան հարևանությամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Անգլիական այգի և Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակ:

Քառամսյա վերանորոգման արդյունքում ծնվեց «Ուան Փլենիթ» ընկերության ընդարձակ, բաց հայեցակարգային գրասենյակն իր հյուրընկալ, համագործակցության համար հարմարավետ տարածքով, խոհանոցով և հանգստի գոտով:

Գրասենյակի ղեկավարն է սերիական ձեռներեց, փաստաբան Էդուարդ Մանասյանը, ով հիմնադրել է մի շարք ստարտափ ընկերություններ և հանդիսացել է «Վեբի Հաբ ՍՊԸ» ծրագրային ապահովման ֆիրմայի գործադիր տնօրեն:

«Ուան Փլենիթ» ընկերությունը վաղաժամ է նշմարել Հայաստանում առկա նորարարական ներուժը, – ասաց «Ուան Փլենիթ Ստուդիոս» ընկերության Հայաստանի գլխավոր մենեջեր պարոն Մանասյանը, – Հայաստանը ժամանակին եղել է Խորհրդային Միության նորամուծությունների կենտրոնը, և վերջին մի քանի տարիների ընթացքում նորը ստեղծելու և կառուցելու ձգտումը արագ վերականգնվել է: Մենք լիահույս ենք, որ կդառնանք «Ուան Փլենիթ Գրուփ» ընկերության շարժիչ ուժն այն պահից, երբ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն ունենանք:»

«Ուան Փլենիթ» ընկերությունը ստանձնել է ծանրակշիռ սոցիալական պատասխանատվություն՝ ունենալով այն համոզմունքը, որ իր բոլոր բիզնես որոշումները միայն դրական ազդեցություն կունենան համայնքի վրա: «Ուան Փլենիթ» ընկերությունը կառուցվել է համայնքին ըստ արժանվույն հատուցելու գաղափարով, այլ ոչ միայն աշխատատեղեր ստեղծելու նպատակով,- ասաց Զամանին,- Մեր նպատակն է տեխնոլոգիայով հետաքրքրված երիտասարդների համար զարգացնել մի քանի երկարաժամկետ կրթական ծրագրեր:»

«Ուան Փլենիթ» ընկերությունը համագործակցում է «Աղունիկ» զարգացման կենտրոնի հետ` երիտասարդների համար անվճար տեխնիկական ուսուցման երկարաժամկետ ծրագիր կազմելու նպատակով: «Ուան Փլենիթ» ընկերության ավագ տեխնիկական անձնակազմի առաջարկով ակնկալվում է դասընթացներ անցկացնել 12-15 տարեկան դեռահասների համար: Երիտասարդներին կառաջարկվեն լավ մշակված դասընթացներ՝ հետագայում մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով նրանց ուսանելու համար:

 «Ուան Փլենիթ» ընկերության մասին

«Ուան Փլենիթ Գրուփ» ընկերությունը հիբրիդային տեխնոլոգիաների և մեդիա ձեռնարկություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում: Այն հանդիսանում է և գործում, որպես առցանց տեխնոլոգիաների և մեդիա բիզնեսի սեփականատեր, ամենաառաջադեմ տեխնոլոգիաների և բիզնես ոլորտի վաղ փուլում ներդրող, ինչպես նաև ծառայում է որպես ստարտափ բիզնես-ինկուբատոր:

«Ուան Փլենիթ» ընկերությունը լուրջ է վերաբերվում իր սոցիալական ազդեցությանը, քանի որ շահագործում է լիովին տնօրինվող մի քանի տեխնոլոգիական ձեռնարկություններ, աջակցում է նոր ձեռնարկատերերի, օգնում գաղափարների կյանքի կոչմանը և ընկերություններին խրախուսում ունենալու իրենց ներդրումը մարդկության առաջընթացի մեջ: Այս փիլիսոփայությունը մարմնավորված է «Ուան Փլենիթ» ընկերության «Նորարարություն անգամ մտադրություն» կարգախոսության մեջ, քանի որ ընկերությունը ոչ միայն չափում է իր ֆինանսական հաջողությունը, այլև՝ իր ներդրումը ընդհանուր բարիքի մեջ՝ նպատակ ունենալով աշխարհը դարձնել ավելի լավ վայր:

Ընկերությունը իր տարեկան շահույթի 20 տոկոսը նվիրաբերում է բարեգործական նպատակներով:

«Ուան Փլենիթ» ընկերությանը պատկանող ապրանքանիշերի թվում են «Buyerlink», «Contractors.com», «California.com» և «Quite Remarkable» ապրանքանիշերը: Իսկ նրա ներդրումների մի մասը ներառում են «The RealReal», «SoulPancake», «Volansi» և «Ironclad» ներդրումները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.OnePlanetGroup.com կայքը կամ հետևեք մեզ՝ @OnePlanetOps, թվիթերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31