Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ. Երիտասարդ վարակակիրները կարող են նոր համավարակի պատճառ դառնալ. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 18,2020 23:50

«Ամերիկայի ձայն». Երեքշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անհանգստություն է հայտնել, որ կորոնավիրուսի նոր տարածումը կապված է երիտասարդ վարակակիրների հետ, որոնք 20, 30 կամ 40 տարեկան են

Ըստ կազմակերպության, նրանցից շատերը տեղյակ չեն, որ վարակակիր են՝ այսպիսով վտանգ ներկայացնելով բնակչության խոցելի խմբերի համար, ներառյալ մեծահասակների ու խրոնիկ հիվանդների:

ԱՀԿ պաշտոնյաները նախկինում ևս նշել էին, որ երիտասարդների խմբաքանակը վարակվածների շրջանում աճել է ամբողջ աշխարհում, հատկապես խիտ բնակեցված բնակավայրերում:

«Մենք տեսնում ենք մարդկանց, նույնիսկ երիտասարդների, ովքեր ծանր հիվանդ են, մենք տեսնում ենք երիտասարդների, ովքեր հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում և մենք տեսնում ենք երիտասարդների, ովքեր մահանում են այս վիրուսից»,- ասում է ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն:

Ըստ Մարիա Վան Կոխենի, մինչ այժմ հասանելի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի բնակչության մինչև 10 տոկոսը ունի Sars-Covid-2 վիրուսի դեմ հակամարմիններ: Covid-19- ի դեպքում վերջնական պատկեր դեռևս չկա:

«Երբ ինչ-որ մեկը վարակված է այս վիրուսով, մենք ակնկալում ենք, որ նրանք ձեռք են բերում իմունային պաշտպանվածություն: Այժմ մենք հետազոտում ենք, թե որքան ուժեղ է այդ պաշտպանվածությունը և որքան երկար է այն տևում: Դրա մասին մենք դեռ ամբողջական պատկեր չունենք»,- ասում է ԱՀԿ համաճարակաբանը:

Իր հերթին, ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեեսեսը կոչ է արել երկրներին չկրկնել նույն սխալները, որոնք թույլ են տրվել համաճարակի սկզբին, երբ պետությունների ճնշող մի հատված դադարեցրեց բժշկական ու պաշտպանիչ միջոցների կամ սարքերի արտահանումը այլ երկրներ, ներառյալ թեստավորման միջոցներն ու բժշկական դիմակները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի կարծիքով նման սահմանափակումները խափանում են միջազգային պայքարը համաճարակի դեմ՝ նպաստելով դրա հետագա տարածմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31