Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Սորոսի հիմնադրամը դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին. armlur.am

Օգոստոս 18,2020 23:40

armlur.am, Օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մասնավորապես շեշտել էր թե «Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Այս հայտարարություններից հետո «Բաց հասարակության հիմնադրամները», որն ավելի շատ հայտնի է որպես Սորոսի գրասենյակ, դիմել է ԱԺ նախագահին:

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.

Մեծարգո պրն․ Միրզոյան․

Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ, Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։

Կարծում եմ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։ Ես ավելի քան վստահ եմ , որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար, անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/ երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել։

Իսկ եթե պարոն Սիմոնյանը, զուտ մրցում է Նարեկ Մալյանի ՎԵՏՈ նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին և անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյականության նշաձողը իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր։

Ինչևէ, ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, և ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան, և ամենայն հարգանքով խնդրում եմ, նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձևավորում և լսումներ այս հարցի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31