Բելառուսում հայտնաբերել են Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովի դին, որը եղել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով որոնողափրկարարական ստորաբաժանման հայտարարությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը: Տղամարդն անհետ կորել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը և հայտնել, որ ազատվել է աշխատանքից և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:
«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացածի հայրը:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսին 9-ին կայացած ընտրություններից հետո, որոնցում պաշտոնական տվյալներով հաղթել է գործող նախագահ ԱԼեքսանդր Լուկաշենկոն, զանգվածային բողոքի ցույցեր են և համազգային գործադուլ: Ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և նոր նախագահական ընտրություններ է պահանջում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ