Լուսավոր Հայաստան կուսակցության Երևանի խորհրդի անդամները երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, Նոր Նորք վարչական շրջանում էին։ Նրանք շրջում էին բակերով և հետաքրքրվում էին բնակիչներից, թե ինչ խնդիրներ են իրենց հուզում։
Ջուղայի 5 հասցեի 4-րդ կարգի վթարային բնակիչները ասացին, որ շենքի բնակիչներին բնակարաններ են տվել, և ցանկանում էին քանդել շենքը։ Սակայն այլ մարդիկ ապօրինի եկել են, բնակվել շենքում և սեփականության իրավունք չունի, բայց գրանցման հասցեն սա է։ Նրանք դարձել են նաև էլեկտրաէներգիայի բաժանորդ, սակայն ջրի բաժանորդ կարողացել է դառնալ բնակիչներից միայն մեկը․ թաղապետարանը չի տալիս տեղեկանք, որ նրանք բնակվում են այդ հասցեում։
«Մեզ պետք է առաջին հերթին տրամադրել տեղեկանք։ Երկրորդը՝ ես կտամ բոլոր փաստաթղթերը՝ և՛ մարդու իրավունքներին, որ դիմել ենք, և՛ «Վեոլիա ջրի» տեղեկանքը, և՛ սեյսմիկից թուղթը եզրակացությունը, որ նշված է, որ սա 3-րդ կարգի է՝ վերանորոգման ենթակա»,- ասաց բնակիչներից Հասմիկ Ամյանը՝ հավելելով, որ 60 բնակարան կա շենքում, սակայն ոչ ոք իրենց տեղը չգիտի։
Նրանք նշեցին նաև, որ բնակարանները վճարումներ էլ չեն կատարում, սակայն ծառայությունները մատուցվում են, աղբահանություն կատարվում է, և ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչու չեն վճարում ծառայությունների համար։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները առաջարկեցին նրանց ստեղծել համատիրություն:
Կարդացեք նաև
«Մենք ընտրություններին իրավունք ունենք մասնակցելու, իր որդին ապրիլյանի հերոս է, մենք երեխեք ենք ուղարկում բանակ, ինչի մասին է խոսքը։ Այսինքն՝ հաշվառված ենք, իսկ տեղեկանք չունենք»,- շարունակեց Հասմիկ Ամյանը։
ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այսպես արձագանքեց․ «Այսինքն՝ երբ որ քաղաքացին պետք է պետությանը, գնում է պատերազմ, եթե պետությունն է պետք քաղաքացուն, ասում է՝ ես ձեզ չեմ ճանաչում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ