Լրահոս
Օրվա լրահոսը

Սիգարետը միշտ առանց կպցնելու պահում եմ, իմիտացիա եմ անում, որ ծխում եմ. Գառնիկ Իսագուլյան

Օգոստոս 18,2020 23:30

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ վարչական իրավախախտման համար տույժ է կիրառվել:

«Մենք բոլոր առարկությունները պատրաստել ենք, բողոքարկելու ենք »,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսագուլյանը բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածի հատկանիշներով (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Գառնիկ Իսագուլյանի խոսքով, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ դիմակն իջեցրած, սիգարետը ձեռքին փորձել է ծխելու իմիտացիա ստեղծել. «Իրենք ասում են՝ սիգարետը, որ ձեր ձեռքին էր, այն պետք է կպցրած լիներ: Ես էլ ասում եմ՝ կներեք էլի, ես սիգարետ ծխելը թարգել եմ, բայց քանի որ սովորություն դեռ ունեմ, սիգարետը միշտ առանց կպցնելու պահում եմ, իմիտացիա եմ անում, որ ծխում եմ, հիմա դա նորմալ է, անպայման սիգարետը վառե՞մ, ինձ վնասե՞մ:

Ծխելը թարգել եմ, պետք է ողջունեք: Ոստիկաններն ասում են՝ օրենքը պահանջում է՝ եթե սիգարետ եք ծխում, պետք է վառված լինի… ամբողջ խնդիրն այն է, որ ես չհասկացա, թե ինչու իմ նկատմամբ բերման ենթարկելիս բռնություն կիրառեցին: Ինձնից պահանջեցին անձնագիրս, ոստիկանի հետ գնացինք, մեքենայիցս հանեցի անձնագիրս, միասին հետ էինք գալիս, հանկարծ ոստիկանը մոտենում է ու ասում՝ մեզ հրաման կա իրեն բերան ենթարկենք, հարցնում եմ՝ ինչի բերման ենթարկել, անձնագիրս կա, արձանագրությունս տեղում կազմեք, ասացին՝ հրամայված է բերման ենթարկենք, ընդորում գետնին պառկեցնելով, բայց ասացին մեր լավությունն էլ այն է, որ ձեզ գետնին չենք պառկեցրել »:

Իսագուլյանի խոսքով, տեսագրություններն էլ են փաստում, որ ինքը չի հակադրվել ոստիկանների գործողություններին, բռնություն չի կիրառել նրանց նկատմամբ, իսկ այն ոստիկանը, որը ցուցմունք է տվել, թե ինքը հրաժարվել է անձանգիրը ներկայացնել, հայհոյել է, բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ, ըստ Իսագուլյանի, իրականության հետ կապ չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31