ԱԺ բակում Ամուլսարի եւ Ջերմուկի պահպանության համար ակցիայի մասնակիցներից իրավապաշտպան Հասմիկ Գեւորգյանը վստահ է, որ հանքը, բնությունը բոլորիս խնդիրն է: «Ես իմ վեցամյա երեխայի հետ եկել եմ օդ շնչելու, ապրելու մեր իրավունքի համար: Ցավոք, առողջ ապրելու մեր իրավունքը գնալով նվազում է հենց հանքերի պատճառով:
Այս պահին իմ դժգոհությունն արտահայտում եմ միայն Ամուլսարի համար, սակայն, իհարկե, բոլոր հանքերին էլ մենք դեմ ենք»,-ասաց բնապահպան-իրավապաշտպանը Aravot.am-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ