Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի բուժհաստատությունների և ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի կողմից իրականացվել է 4669 նմուշառում

Օգոստոս 18,2020 20:33

01.03.20-18.08.2020թ.-ի դրությամբ ՀՀ Լոռու մարզի բուժհաստատությունների և ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի կողմից իրականացվել է 4669 նմուշառում, որից ՝ 18.08.2020թ.-ի դրությամբ դրական ախտորոշում է տրվել 1919 քաղաքացու, մինչ օրս գրանցվել է 27 մահվան դեպք, առողջացել է 1708 մարդ:

Այսօրվա դրությամբ բուժում է ստանում 184 քաղաքացի, որից՝ հոսպիտալիզացված են – 53

տանը բուժվում են 131

ինքնամեկուսացված է 598 քաղաքացի

Լոռու մարզում Covid_19–ի բուժմամբ զբաղվել են հետևյալ բուժհաստատությունները`

«Վանաձորի ինֆեկցիոն. հիվանդանոց» ՊՓԲԸ-ն Covid_19 –ի բուժմամբ զբաղվել է 01.04.20 – 31.07.2020թթ։ Այստեղ բուժում է ստացել 424 մարդ: Հիվանդանոցը հագեցվել է նոր, ժամանակակից սարքվորումներով, գույքով և պարագաներով. «Թովմասյան» բարեգործական կազմակերպության կողմից նվիրաբերվել է կենսաքիմիական անալիզատոր COBAS լրիվ ավտոմատ, բժշկական թթվածնային կենտրոնացված համակարգ, 12 հատ բազմաֆունկցիոնալ մեխանիկական մահճակալ , «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական ընկերությունից՝ 10 հատ մահճակալ մեխանիկական կառավարման 2 բռնակով, էլեկտրոսրտագրիչ սարք EKG-3010 1 հատ, մանրադիտակ բինոկուլյար 1 հատ: «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից նվիրաբերվել է շարժական թվային ռենտգեն ապարատ, թթվածնի կոնցենտրատորներ:

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 09.06.2020թ.-ից վեր է ածվել նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հիվանդանոցի և աշխատում է առ այսօր: Հուլիսի 2-ից ընդունել է Covid_19 հիվանդներ:

18.08.2020թ.-ի դրությամբ բուժվել է 426 մարդ , որից՝ 249-ը Լոռու մարզի բնակիչ են: Հիվանդանոցը հագեցվել է նոր, ժամանակակից սարքավորումներով, գույքով և պարագաներով. սեփական միջոցներով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ կապված COVID-19-ի վերապրոֆիլավորման հետ, ձեռք է բերվել թթվածնային միասնական համակարգ: ՀՀ ԱՆ-ի կողմից տրամադրվել է շարժական թվային ռենտգեն սարքավորում, 6 հատ թթվածնի կոնցենտրատորներ, արհեստական շնչառության ապարատներ, լաբորատոր սարքավորում՝ գազերի և իոնների որոշող:

 Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31