Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունը ժողովրդի փողերը ետ չի բերել, այդ մարդկանց չի կարողացել նստացնի, և այդ փողերն օգտագործվում են իր և մեր պետության դեմ». Մարուքյան

Օգոստոս 18,2020 17:04

Ժողովրդից թալանված հարստությունը, որն իշխանությունը այդպես էլ չկարողացավ վերադարձնել պետությանը, հիմա օգտագործվում է ժողովրդին մանիպուլյացնելու և երկրում գործող բոլոր առողջ բևեռներին «փչացնելու» նպատակով:

Այս մասին #bRightTalk ձևաչափի  վեցերորդ մասի շրջանակում հայտարարել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե, որն է քաղաքական վենդետայի և արդարադատության սահմանագիծը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որպեսզի իշխանափոխությունից հետո, որևէ գործընթաց չկոչվի վենդետա պետք է հնարավորինս  բոլոր տեսակի քրեական գործերով պահպանվեն բոլոր չափորոշիչները, միջազգայնորեն ընդունված ստանդարտները, և  դատավարությունները պետք է ընթանան օրենքի ոգուն համապատասխան։ Երբ Հայաստանում մեկնարկեց այդ գործընթացը, առաջինը մենք ենք ասել, որ պետք է շատ ուշադիր և զգույշ պրոցեսը տանել, այլապես այդ ամենը շատ հեշտ կարող է բնութագրվել որպես քաղաքական հետապնդում կամ վենդետա և այդ սոուսի մեջ շահարկվել»։

Մարուքյանի կարծիքով՝ պետությունից թալանվածը վերադարձնելու համար կա մի քանի ճանապարհ՝ հեղափոխությունից անմիջապես հետո պետությունից գողացած անձանց բացահայտել և հորդորել թալանվածը ետ վերադարձնել, ազգային հարստությունը վերադարձնել պետական բյուջե և ժողովրդի թույլտվությամբ չձերբակալել այդ անձանց, երկրորդ տարբերակ՝ ասում ես բոլորիդ նստացնելու եմ, քանի որ դուք գողացել եք և ետ եմ վերադարձնելու ամբողջ գողացվածը ու դրա արդյունքում հասնելու ենք սոցիալական արդարության, իսկ տարբերակ երրորդ, որն ըստ էության արվել է ներկայիս իշխանությունների կողմից, առաջին ամիսներին չես ասում, որ բոլորին նստացնելու ես համերաշխ ես բոլորի հետ, հետո մի քանի ամիս անց գործընթաց ես սկսում, բայց արդեն այսքան ժամանակ անց, ոչ ժողովրդի փողերն է հետ բերվել, ոչ մարդիկ են դատվել և դրան գումարած էլ այդ մարդիկ (իմա՝ ժողովրդից թալանողները) արդեն Հայաստանից գնացել են, իրենց փողերը հավաքել են մի տեղ ու այդ փողերը տարբեր ԶԼՄ-ներով այլ ճանապարհներով  օգտագործում են ներկայիս իշխանության դեմ։

«Իշխանությունը ժողովրդի փողերը ետ չի  բերել, քիչ չի՝ չի բերել, այդ մարդկանց չի կարողացել նստացնի և երրորդ այդ փողերն օգտագործվում է իր (իմա՝ իշխանության) և մեր պետության դեմ։ Այսինքն` ինքն ամբողջությամբ ձախողել է թալանվածը ետ վերադարձնելու գործընթացը։ Դրա տակ մնացել է միայն այն հայտարարությունը, որ «կոպեկ առ կոպեկ բերելու եք», բայց ոչ մի կոպեկ չի բերվել ու այդ կոպեկն այսօր ծախսվում է մեզ փչացնելու համար, իրենց փչացնելու համար, բոլորին փչացնելու համար, մարդկանց մանիպուլյացնելու համար։ Այն միջոցները, որոնք պետք է այսօր լինեին բյուջեում՝ օգտագործվում են մեր ժողովրդին տարբեր հարցերում մանիպուլյացնելու և տարբեր ստեր քարոզելու համար»,- նշեց  Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հավելեց նաև, որ այս ամենի մասին, ինչ այսօր կատարվում է «Լուսավոր Հայաստանը» հեղափոխությունից անմիջապես հետո տարբեր քննարկումների ժամանակ բազմիցս խոսել է։

«Երբեք չի լինում, որ այդ մարդիկ և փողերը հետ բերեն և նստացնես, որովհետև դրա արդյունքում, այդ մարդիկ փախնելու են, փողերը չեն բերելու, փախնելու են ու ազդելու են հանրային համերաշխության վրա։ Հիմա ինչու չկա հանրային համերաշխություն, որովհետև միլիոնավոր դոլարներ են ծախսվում, որ հանրային համերաշխություն չլինի։ Այսինքն` դու (իմա՝ իշխանությունը)  փողերը հետ չես բերել, իրենք էլ (իմա պետությունից թալանողները) նստած չեն և ընդ որում նստացնելու հնարավորություն էլ չի լինելու, քանի որ չես կորող բերել, որովհետև Ռուսաստանը չի հանձնում մեզ այս մարդկանց, չի հանձնելու, էս մարդիկ շարունակելու են այդ փողերը ծախսել տարբեր «խնդիրներ լուծելու համար» ու էդ փողերը մեր ժողովրդի փողերն է, որը ծախսում է։ Ես այն համոզմանն եմ, որ ամբողջովին տապալված է թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու գործընթացը, քանի որ հնարավորինս ոչ իմաստուն ձևով է արվել»,- ասել է Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ ժողովրդի փողերն ամեն դեպքում պարտադիր պետք է հետ բերվի, բայց այդ ամենը վերադարձնելու ճանապարհներն այլևս ձախողել է իշխանությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31