Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առողջական խնդիր ունեցողները բժշկի թղթով պետք է քվեարկեն իրենց հարմար տեղամասում». ԻՔՄ-ի առաջարկը

Օգոստոս 18,2020 16:22

«Առաջարկում ենք, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց բժշկի թղթի հիման վրա հնարավորություն տրվի քվեարկել այն ընտրատեղամասում, որտեղ իրենց հարմար է»,- ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնած՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկման առցանց հեռարձակման ժամանակ այսօր ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Կազմակերպությունն այսօր ներկայացնում է ընտրական գործընթացի հետ կապված խնդիրներն ու դրանք լուծելու առաջարկները: «Նրանք պետք է ներկայանան անձնագրային բաժին, ներկայացնեն բժշկի թուղթը եւ գրանցվեն այն տեղամասում, որում իրենց հարմար է քվեարկել: Եթե անձն ունի առողջական խնդիր, տեղաշարժման խնդիր, պետք է քվեարկի իրեն հարմար տեղամասում»,-նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրական կարգավորմամբ՝ քաղաքացիները քվեարկում են այն տեղամասում, որին կցված է բնակության հասցեն, բայց բացառություն են ոստիկաններն ու հանձնաժողովականները, որոնք կարող են քվեարկել այն տեղամասում, որում գտնվում են ընտրությունների օրը: Այս բացառությունը, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման», պետք է գործի նաեւ առողջական խնդիրներով անձանց համար: «Ցավոք, Հայաստանում ոչ բոլոր ընտրատեղամասերն են պատշաճ կահավորված այդ անձանց համար: Շատ տեղամասերում աստիճաններ կան, եւ անվասայլակով բարձրանալ հնարավոր չէ, այլ խոչընդոտներ էլ կան»:

Իոաննիսյանը հավելեց, որ այս առաջարկը նախորդիվ մեկ անգամ եւս բարձրաձայնել են, իսկ Արցախում այն արդեն գործում է. «Այս հնարավորությունը պետք է տրվի, քանի դեռ բոլոր տեղամասերը պատշաճ չեն կահավորվել»:

Հավելենք, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը մշակվելու է հանրային քննարկումների արդյունքում, նախատեսվում է ԱԺ-ում քննարկել գարնանային նստաշրջանում: ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական երեք խմբակցությունների, ՄԻՊ գրասենյակի, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի եւ հ/կ-ների ներկայացուցիչներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31