«Ընդամենը զանգով խոսել են»,- 168.am-ին հայտնել է երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանը:
«Երգի հեղինակային իրավունքների պաշտպանման բաժին է բացվել ոստիկանության վարչությունում, այդ ծառայության հետ կապված զանգել են, իրեն հարցրել են՝ առարկո՞ւմ եք, այդ հարցերով խոսացել են, բայց իրեն բերման չեն ենթարկել, չեն կանչել: Ընդամենը զանգով խոսել են, երգերի հեղինակային իրավունքների հետ կապված հարցուպատասխաններ է եղել: Սովորաբար ինձ հետ են նման հարցերը կարգավորում, բայց թե խի՞ են առանձին զանգել, չգիտեմ, երևի անձնական համարն ունեցել են, փորձել են իր հետ կապվել»,- ասել է Ստեփանյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ երգիչը ոստիկանություն չի գնացել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: