Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները:
Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր:
Այս խոսքերս կարող են հաստատել նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, համայնքների ղեկավարները: Փաստորեն, «հնում» էլ են լավ բաներ արել: Ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը…»:
Կարդացեք նաև