Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի քանի տասնյակ անձինք արդեն 20 օր է՝ գիշերում են Բագրատաշենի անցակետում՝ բաց երկնքի տակ։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրանց հետ անցակետում գտնվող քաղաքացիներից մեկը՝ պնդելով, որ հետ գալու մտադրություն չունեն, սակայն շատ ծանր պայմաններում են․«Մարդիկ ապրում են ահավոր ծանր ու անելանելի պայմաններում, մեծամասնությունը մեքենաները ուղարկել է ՌԴ՝ հուսալով, որ միջանցք կբացվի, կգնանք, իսկ այստեղ մնացել է մի 3-4 մեքենա։ Մարդիկ սկամեյկաների վրա են քնում, գումար էլ չունեն արդեն, ապրելու հնարավորություն չունենք՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես»։
Քաղաքացին ասում է՝ իրենց մեջ կա նաև հղի կին, ով ևս անելանելի վիճակում է։
Բագրատաշենի անցակետում գտնվող քաղաքացիները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից ստացել են արձագանք, որը, սակայն, նրանց չի հուսադրել․ «Նամակի բնույթը այն էր, որ հանգստացեք, խուճապի մի մատնվեք, մենք կփորձենք դիվանագիտական կապեր ստեղծել Վրաստանի հետ, այսքանը, բայց ինչ-որ հուսադրող պատասխան մեզ չեն տալիս»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: