Իմ առողջական վիճակը հիանալի է և աննման, իմ առողջական վիճակը իմ ազգից է գալիս։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց արդեն 7 օր հացադուլի մեջ գտնվող, բռնցքամարտի աշխարհի 1989 թ. չեմպիոն, Բարի կամքի խաղերի կրկնակի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը։
Հիշեցնենք՝ Հակոբկոխյանը յոթ կոնկրետ պահանջ ունի.
Ոչ՝ ստամբուլյան կոնվենցիային,
Ոչ՝ Լանզարոտեի կոնվենցիային,
Կարդացեք նաև
Ոչ՝ թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին,
Ոչ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին,
Ոչ՝ մեր պատմության կեղծմանը,
Ոչ՝ Ամուլսարի շահագործմանը,
Ոչ՝ անօրինական բռնություններին:
Ութերորդ տողում էլ գրել է՝ «Ոչ» ու կախման կետեր դրել:
Նրա վստահեցմամբ՝ իրեն աջակցում են հանճարեղ մարդկանցից մինչև հասարակ քաղաքացիներ, իսկ հացադուլը կդադարեցնի միայն մեկ դեպքում․ «Երբ կհամոզվեմ, որ մեր քաղաքական գործիչները խելքի են եկել, մեկը մյուսին զանգել են, հավաքվել են, որ միասին զրուցեն, տեսնենք՝ այս անդունդից ոնց ենք դուրս գալիս, այդ ժամանակ ես անելիք չունեմ, կվազեմ տուն, կհանգստանամ, կհասնեմ աշակերտներիս»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: