Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա». Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռը աղբավայրի են վերածել. Ermenihaber

Օգոստոս 18,2020 13:20

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել:

Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդից մնացած աղբը լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:

Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում է հրապարակել այդ կադրերը:

«Եթե լեռնագնացներն են սա անում, ապա մեր բանը բուրդ է: Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա: 2003թ. ես էլ էի լեռան գագաթը բարձրացել: Ինչ մեզ հետ տարել էինք, հետ բերեցինք: Դա դժվար չէ», -ահազանգել է լեռնագնացը:

Թեմային արձագանքել է նաև թուրքական «Sabah» թերթի լրագրողներից Մեվլևութ Թեզելը:

Նա իր սյունակում մասնավորապես գրել է. «Նրանց, որոնք տոներին պիկնիկային գոտիներում աղբ են թափում, սովորաբար «տգետ, անկիրթ» են անվանում: Աղրը (Արարատ) լեռը բարձրացողներն էլ կրթված լեռնագնացներ են»:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31