Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական դաշտում մինչև վերջ պայքարելու ենք. Թուրքիայում հայերին սպանելու կոչեր արած անձի դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն. Ermenihaber

Օգոստոս 18,2020 13:09

Օրեր առաջ Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ թուրքահայության և աշխատանքի նպատակով Հայաստանից այդ երկիր մեկնած միգրանտների նկատմամբ բռնություն կիրառելու կոչով հանդես եկած ‘Kral Pekinkaya օգտահաշվի տիրոջ դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն։

Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի 3 Խորան հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը։

Թուրքական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում Չեքեմը մասնավորապես ասել է․ «Դատախազությունում հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին։ Իրավական դաշտում մինչև վերջ պայքարելու ենք ատելության խոսք օգտագործած այդ մարդու դեմ»։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերն ավելի ուշ MehdiStudio Officall հաշվի կողմից «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով հրապարակվել էր նաև Youtube սոցիալական ցանցում։ Տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ էր անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։ Ըստ նրա՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ էր անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31