Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ մարդը 2008 թ.-ից մասնակցած չլինի ընտրություններին եւ մի աշխատանքից գնա մեկ այլ աշխատանքի՝ 6 անգամ ցածր աշխատավարձով. Հովիկ Աղազարյան. «Հրապարակ»

Օգոստոս 18,2020 12:39

Որոշ իշխանականների արշավի արդյունքում երեկ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն ինքնաբացարկ հայտնեց։ Տեւական ժամանակ մենք գրում էինք, որ իշխող խմբակցությունում չեն հաշտվում Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգը կառավարած Դավիթ Ավետիսյանի որդու առաջադրման հետ։ Իմքայլականների եւ թեկնածուի հանդիպումն էլ անցել էր ծանր մթնոլորտում, խոսել էին Ավետիսյանների ունեցվածքի, առանձնատան, բիզնեսների մասին՝ ակնարկելով, որ թեկնածուով իրավապահները պետք է «զբաղվեն»։ Հատկապես մարտական էին տրամադրված ՀԱԿ-ական շրջանակներն ու այնտեղից խորհրդարան գործուղված պատգամավորները, որոնք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դրդմամբ խնդիր էին դրել, որ Ավետիսյանի թեկնածությունը խորհրդարան չհասնի, քանի որ հայրը՝ վճռաբեկի քրեական պալատի նախկին ղեկավարը, անմիջական մասնակցություն է ունեցել մարտիմեկյան վճիռների կայացմանը։

Այս մոտեցումների մասին զրուցեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

Պարոն Աղազարյան, ինչո՞ւ «մերժեցիք» թեկնածուին, որ մարդը ստիպված եղավ բացարկ ներկայացնել, իր տարածած տեքստում էլ ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ դիտարկումներ էր արել։ Սա ակնա՞րկ էր, որ դուք ապաքաղաքականացված ՍԴ եւ ՍԴ անդամի թեկնածու չեք ուզում։

– Ես կարդացել եմ իր հայտարարությունը, կարծում եմ՝ չկար ակնարկ, թե մենք քաղաքական ՍԴ ենք ուզում։ Ինքն ասում է՝ հայացքների ու աշխարհընկալման մեջ կա տարբերություն։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ մարդը 2008 թվականից մասնակցած չլինի ընտրություններին, ցուցաբերած չլինի հասարակական-քաղաքական ակտիվության նշույլ անգամ եւ մի աշխատանքից գնա մեկ այլ աշխատանքի՝ վեց անգամ ցածր աշխատավարձով։ Սա ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի էր։

Հիմա եթե թեկնածու են առաջադրում, ով ասում է, որ ընտրել է նախկին իշխանությանը, կընտրե՞ք նրան, կգործուղե՞ք ՍԴ։

– Իհարկե, եթե մնացած չափանիշներին համապատասխանում է, անշուշտ, կարող է։ Բայց չպիտի լինի օդիոզ ՀՀԿ-ական, ինչպես Հրայր Թովմասյանը, ես իրեն դեմ եմ, ինքը եղել է ՀՀԿ-ի ճարտարապետներից մեկը, Դավիթ Հարությունյանին դեմ կլինեմ։

Իսկ գուցե հոր անցյալի, Մարտի 1-ի գործի առնչության պահո՞վ եք շատ նեղել, եւ դա է պատճառը։

– Հոր անցյալը որպես գործոն այնքանով կարող է դերակատարում ունենալ, որ ինքն իր որոշումների մեջ ազատ չէր լինի։

Կառավարությունում, փաստորեն, լավ ընտրություն չէին կատարել, սխալվել էին։

– Ես չեմ ասում, թե սխալվել են, իրենք գտել են անհրաժեշտ հատկանիշներ, ի վերջո, ԱԺ-ն էլ իր գործառույթն ունի, եւ քննարկման ժամանակ այնպիսի հարցադրումներ են եղել, այնպիսի խոսքեր են եղել, որ ինքն իր պատասխանների ընթացքում չի ունեցել պատասխաններ եւ եկել է նման որոշման։ Ի վերջո, ԱԺ-ն չպետք է շատ ֆորմալ մոտենա կառավարության որոշմանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31