Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանն անկողնային ռեժիմում է. նիստը հետաձգվեց

Օգոստոս 18,2020 12:28

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր։ Պաշտպանները դատարանին ներկայացրեցին բժշկական փաստաթուղթ։ Դատավորն ասաց, որ փաստաթղթում նշված է ախտորոշումը, որը բավականին ծավալուն է, նշանակված ռեժիմը անկողնային է։ Քանի որ ամբաստանյալի բացակայության պարագայում նիստը չէր կարող տեղի ունենալ, այն հետաձգվեց:

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին: Դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր եւ հունվարի 22-ին Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել էր։

2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված արտահերթ նիստում դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31