Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դատական կարգով վիճարկել ենք, ու հույս ունեմ` դատարանը օբյեկտիվ կլինի». Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբին» ՊԵԿ-ը մոտ 1.4 միլիարդ դրամի չափով հարկային նոր պարտավորություններ է ներկայացրել. «Լուրեր»

Օգոստոս 18,2020 11:53

Պետեկամուտների կոմիտեն մոտ 1.4 միլիարդ դրամի չափով հարկային նոր պարտավորություններ է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» համակարգից։

Լրացուցիչ հարկային պարտավորություններ գանձելու վերաբերյալ վարույթն սկսվել է հունիսի 20-ին։ Հուլիսի 20-ին ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը որոշել է 1 միլիարդ 379 միլիոն դրամի չափով գումար գանձել «Օնիրա քլաբից». այս գումարի մեծ մասը գոյացել է չվճարած պետական տուրքից, մի փոքր մասն էլ՝ տույժերից։

Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը «Լուրեր»-ին հայտնեց, որ ՊԵԿ-ի ակտը վարչական դատարանում բողոքարկելու գործընթաց են սկսել։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակում, սակայն, այս բողոքարկման վերաբերյալ տեղեկություններ չկան։

«Լուրեր»-ը Սմբատ Մինասյանին մի քանի հարց է ուղղել:

– 1.4 միլիարդը հենց լիցենզիայի գումարն է, որը չի վճարվել։ Բողոքարկելու ենք ՊԵԿ-ի այդ ակտը` կապված և՛ այդ պարտավորության հետ, և՛ խաղատանը լիցենզիայից զրկելու հետ։ Խաղատան լիցենզիայի ամսական գումարը 400 միլիոն դրամից ավելի գումար է, ու երեք ամսվա վճարի մասին է խոսքը։

– Իսկ ինչո՞ւ «Օնիրա քլաբը» չի վճարել։

– Խնդիրն այն է, որ արտակարգ դրության ժամանակ, պանդեմիայով պայմանավորված, խաղատունը չի աշխատել, դիմել էին, որ հարկային պարտավորությունը տարաժամկետեք։ ՊԵԿ-ն էլ, երևի հաշվի առնելով Ծառուկյանի շուրջ էս ամբողջ կատարվողը, որոշել է, որ, չէ, պիտի վճարվի, մենք էլ դատական կարգով վիճարկել ենք, ու հույս ունեմ` դատարանը օբյեկտիվ կլինի։

– Ըստ որոշման՝ «Օնիրա քլաբին» հրավիրել են վարչական վարույթի նյութերին ծանոթանալու, կարծիք հայտնելու և այլն։ Ընկերությունը, սակայն, չի մասնակցել։ Ինչո՞ւ։

– Հինգ օր առաջ չպե՞տք է հայտնեն։ Եթե, օրինակ «Ազդարար»-ում տեղադրում են ու ասում՝ 15 րոպեից պիտի գաս,  վարույթի մասնակցեք, ըստ Ձեզ, դա տրամաբանակա՞ն է։ Կամ ենթադրենք՝ հենց այդ օրը «Օնիրա քլաբն» այլ տեղում այլ վարույթի է մասնակցում, ի՞նչ է լինելու։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31