«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 6, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:
Կարդացեք նաև
Մինչ այսօր կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն»: