Երեւանի քաղաքապետարանը որպես աջակցություն 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երեւանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում: Երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաեւ ախտահանվեն, ուղեւորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել՝ յուրաքանչյուր օր դրանք ախտահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղեւորափոխադրամիջոցների հուլիս ամսվա ախտահանման աշխատանքները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։