«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նախագահ Սամվել Բաբայանի գլխավորությամբ այսօր հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և քաղաքական խորհրդի անդամների հետ:
Ողջունելով հայաստանյան գործընկերների այցը Արցախ՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական ուժերի միջև առողջ համագործակցությունը. «Ձևի և բովանդակության միջև ընտրությունը պիտի կանգ առնի բովանդակության վրա: Անկախ քաղաքական ուժի՝ ներքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից, արտաքին քաղաքական ճակատում մենք պարտավոր ենք հանդես գալ միասնական օրակարգով՝ հանուն մեր հայրենիքի վաղվա օրվա»:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր կողմից ղեկավարվող կուսակցության նպատակներին ու խնդիրներին՝ այդ համատեքստում շեշտելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:
«Դուք այն մարդկանցից եք, ովքեր իր անցած հերոսական ուղով թշնամուն պարտադրել են խաղաղություն, ձեր անմիջական մասնակցությունն եք բերել կարգավորման վերաբերյալ ցայսօր ստորագրված փաստաթղթին: Մասնակցելով խորհրդարանական ընտրություններին և ստանալով Արցախի բնակչության զգալի մասի վստահության քվեն՝ ներկայացված եք խորհրդարանում որպես քաղաքական երկրորդ ուժ, և, հաշվի առնելով ձեր անձնական փորձը և անցած ճանապարհը՝ դուք միայն ամրապնդելու եք ընդհանուր անվտանգային համակարգը»:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին, երկու կուսակցությունների համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն վերաբերող հարցեր:
https://www.facebook.com/44.miasnakan.hayreniq/videos/362333954758615/?__xts__[0]=68.ARDF5tFmExDFhJaf8R8DANncr8Kfh6405-8F9ejprzMTGKwppjypcCAskBcIGhWF4oYL2EO3pgWKizyQX7drafgS23JLo9DnhZbT3-LraA45_YsC0EU7SfyfWThYzQkQZK_A6gkF97llvevCmSRVSfQ7Qp_pJHbediXtmbkBXG_XBDowL_IuUnnzMsNFZfg1Y6VESs3RDB_mLLPkBSoPUkaacj4K5OD_1LjVTE9MK5NOaJMoryBGmf8CqY6bZfPvg28nuIf6URYMomZ6VsLT6cTDuuIpeqNz8rMEEWsGBpx7gEgT0BGzU5e0RWxVT2OS0dXupVdfJZx1jykfhYrXQmg
«Միասնական հայրենիք» կուսակցության հաղորդագրություն