BBC-ի Hard Talk ծրագրի հաղորդավար Սթիվեն Սակուրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից հետո գրառում է կատարել Twitter-ում և հարցազրույցի առաջարկ արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ հարցազրույցի արձագանքները շատ արտասովոր էին՝ թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից: Աշխարհը պետք է լսի երկու կողմերին էլ: Դե, ի՞նչ կասեք այդ մասին,- գրել է Սակուրը՝ նշելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական թվիթերյան էջը,- կամ Բաքվի որևէ բարձրաստիճան նախարար»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ