Լրահոս
Օրվա լրահոսը

«MehrNews» լրատվական գործակալությունը «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» վերտառությամբ հոդված է հրապարակել

Օգոստոս 17,2020 18:45

Իրանական «MehrNews» լրատվական գործակալությունը, որը պատկանում է «Իսլամական քարոզչություն» կազմակերպությանը/ Islamic Development Organization of Iran (ido.ir) ), Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» վերտառությամբ հոդված է հրապարակել օգոստոսի 12-ին։

«MehrNews» լրատվական գործակալությունը, մեջբերելով «Արքա» լրատվական գործակալությանը, գրում է․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է` այն, ինչ տեղի ունեցավ Տավուշի շրջանում, պարզապես ոտնձգություն էր իր երկրի նկատմամբ։ Հայաստանի վարչապետն ավելացրել է, որ ավանդական այն դիրքորոշումը, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և միայն խաղաղ բանակցությունների միջոցով պետք է կարգավորվի, հարգելի է Հայաստանի յուրաքանչյուր կառավարության համար։

Հարկ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միմյանց մեղադրում են սահմանային շրջանում բախումները սկսելու մեջ։

Լրատվամիջոցները հուլիսի 12-ին լուրեր հաղորդեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջանում բախումների մասին, որոնց արդյունքում եղել է երկու զոհ։

Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է 1988 թվականից` Խորհրդային միության փլուզումից հետո։ Ղարաբաղը Իրանի հյուսիսային հարևանությամբ գտնվող մի տարածք է և Երևանի և Բաքվի միջև հողային տարաձայնությունների բուն պատճառը։

Թեև 2018 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ վերջ տրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի տարածքում ծագած արյունալի ռազմական բախմանը, երկու երկրներն էլ հավակնություններ ունեն այդ առնչությամբ»։

Նյութն արտատպել է նաև «Արան» լրատվական գործակալությունը, որը գտնվում է Թավրիզում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31