Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգեւատրվել է 1 մլն 800 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ստորագրած կարգադրությունից։
Արթուր Մեսչյանին պարգեւատրելու կարգադրությունը ստորագրվել է օգոստոսի 14-ին։ Կարգադրության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ հաշվի առնելով Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային եւ ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգեւատրմամբ 1,800,000 դրամի չափով՝ Երեւան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին»։