Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում անդրադառնալ նման խոսակցությունների»․ Շիրակի մարզպետը մեկնեց արձակուրդ

Օգոստոս 17,2020 18:25

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօրվանից արձակուրդում է։

Aravot.am-ի հետ զրույցում մարզպետն ասաց, որ իր արձակուրդը 10 աշխատանքային օր է․ այն կանցկացնի ընտանիքի հետ, կայցելեն Շիրակի մարզի տարբեր վայրեր, կլինեն նաև Սյունիքում ու Գեղարքունիքում։

«Արշավային, նաև վրանային մտքեր կան, մեր մարզից բացի, իհարկե, կլինենք նաև մեր մի քանի մարզերում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մարզում պտտվող այն խոսակցություններին, թե Տիգրան Պետրոսյանն արձակուրդից հետո չի վերադառնա, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին, վերջինս ասաց․ «Հարկ չեմ համարում անդրադառնալ նման խոսակցություններին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան անձնական էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո says:

    Տիգրան Լիմոնովիչ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31