Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարեսի» տնօրենը՝ 21 միլիոնի մասին. «Անցյալ տարի դրա համար արդեն թքել-մրել են»

Օգոստոս 17,2020 18:15

168-ի փոխանցմամբ, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականը հանրությանը ներկայացնելու համար ծավալվող գովազդային արշավը իրականացնում է «Անտարես» հրատարակչությունը, եւ այս  նպատակով «Անտարեսը» վարչապետի աշխատակազմի հետ կնքել է 21 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր։

Ըստ նույն աղբյուրի, 2020 թվականի օգոստոսի 13-ին Կառավարության նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով թույլատրել է վարչապետի աշխատակազմին փոփոխություն կատարել «Անտարես»-ի հետ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 21 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագրում և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:

Aravot.am-ի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Անցյալ տարի դրա համար ինձ արդեն թքել-մրել են: Գործի կեսն արել էինք, գումարի մի կեսը փոխանցել են, կեսն էլ նույն պարտավորությունների շրջանակում պետք է անենք: Հիմա դրա «պոչն» է իրականացվում: Ընդ որում, մենք դա արել ենք ինքնարժեքից ցածր գնով: Ի դեպ, վարչապետի պնդմամբ կամ հորդորով մրցույթ էր հայտարարվել, սակայն մրցույթին ոչ մեկ այդ գինը չի կարողացել տալ: Աղմուկից հետո վարչապետն արձագանքել էր հանրությանը եւ ասել էր, որ պետք է մրցույթ իրականացվի, բայց կրկնում եմ՝ ոչ մի ընկերություն չէր կարողացել այդ գինը տալ»:

Արմեն Մարտիրոսյանը հավելում է. «Քանի որ արտաքին գովազդի օպերատորները վահանակների տեղերն ամեն ամիս պահել էին այդ նպատակով, եւ եթե դա չլիներ, էն գլխից կհրաժարվեի, բայց քանի որ այդ մարդկանց առաջ պարտավորություններ ունեինք, ստիպված արեցի, թե չէ դա ինձ հազար տարի պետք չէր:

Ճիշտ է, սա իմ ընտրված Կառավարությունն է, իմ ընտրված իշխանություններն են, բայց երբ ամբողջ հանրությունը քեզ վրա է հարձակվում ու կառավարությունը որեւէ կերպ չի ասում, որ դա իմ որոշումն է, ի՞նչ եք ուզում տնտեսվարողից, ես նեղվում եմ: Այդ գործն ինձ համար լրացուցիչ պարտավորություն էր, լրացուցիչ խնդիրներ ու այն ենթակապալառուների թուքումուրը, որոնք դժգոհ են այս ամիսներին պարապուրդի համար, էլի ես եմ ուտում…Սա է ամբողջը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31