«Շիրակ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է հրապարակել. «Տեղեկանալով, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբում, ցավոք, հաստատվել է կորոնավիրուսի վարակման արդեն 23 դեպք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի «Շիրակ» – «Արարատ» հանդիպումը:
Այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև մեր ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել մեր թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի որ համաձայն ՈւԵՖԱ կանոնակարգերի հանդիպման ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:
Նշենք նաև, որ մեր թիմի վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, իսկ մի շարք ֆուտբոլիստներ այժմ արդեն թեստավորում են անցնում:
Առողջություն ենք մաղթում բոլոր վարակակիրներին»:
Կարդացեք նաև