Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանոնավոր երթուղիներում կրկին արձանագրվել են գերբեռնված փոխադրման դեպքեր. տեսչական մարմինների մշտադիտարկումները շարունակվում են

Օգոստոս 17,2020 17:22

Վերահսկողություն Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում

Oգոստոսի 17-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ վեց տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ, ինչպես նաև հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որի վարորդը երթևեկել է առանց դիմակի։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

ՇՎՏՄ-ն կրկնայցեր է կատարել խոշոր առևտրի կենտրոններում. խախտումներ չկան

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի մի քանի խոշոր առևտրի կենտրոններում: Մասնավորապես, մշտադիտարկում է իրականացվել «Մեգամոլ», «Ռիո Մոլ», «Երևան Մոլ», «Դալմա Մոլ» առևտրի կենտրոններում: Էական խախտումներ չեն արձանագրվել:

Նշված առևտրի կենտրոններում գործող գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանող նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօրվա ստուգայցերի արդյունքը գոհացուցիչ է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, սկսվող աշխատանքային շաբաթը մեկնարկել են կրկնայցերով՝ հանրային սննդի օբյեկտներ, և ստուգայցերով՝ իրացման ցանցի կազմակերպություններ: Մասնագետների կողմից այսօր դիտարկված ընկերություններն էլ շաբաթը սկսել են զգոն և պատրաստված. խախտումներ չեն հայտնաբերվել:

Արձանագրված իրավիճակը փաստում է, որ Տեսչական մարմնի աշխատանքը դրական արդյունք է ապահովել. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասն ու կատարվում են անվերապահորեն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանն ուղղված հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

     ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում

 Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 17-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ խստացված ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։

Դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, սակայն գրանցվել են անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ խախտումները շարունակում են նվազել։

Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցերն ու լայնածավալ մշտադիտարկումներն իրականացնում է ամենօրյա ռեժիմով հանրապետության ողջ տարածքում։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31