Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկվել է վերամշակել նախագծերը. Քաղաքաշինական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված 3 նախագծերից մեկին

Օգոստոս 17,2020 16:36

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել է 3 նախագիծ։

Մ. Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեում գրասենյակային շենքի կառուցման համար նախագծման թույլտվության էսքիզային առաջարկի վերաբերյալ խորհրդի անդամները կողմ են արտահայտվել՝ վերապահումով, որ նախագծում պետք է որոշակի փոփոխություններ արվեն:

Մասնավորապես, կառուցապատողը պետք է նվազեցնի շենքի նախապես առաջարկված բարձրությունը: Հարակից համայնքապատկան տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործելու առաջարկին արձագանքել է քաղաքապետ Մարությանը և ընդգծել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, տվյալ տարածքում կայանատեղիի ձևավորումը նպատակահարմար չէ։

Մյասնիկյան պողոտայի 1/9 և Մոսկովյան փողոցի 22 հասցեներում հյուրանոցների կառուցման էսքիզային առաջարկները խորհրդի անդամները որոշեցին հանել քննարկումից:

Միաժամանակ կառուցապատողներին առաջարկվել է վերամշակել նախագծերը՝ դրանք ավելի իրատեսական դարձնելով և լուծելով մոտեցման ճանապարհների ու ավտոկայանատեղիների խնդիրները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31